Արա Վարդանյանը գրում է․
«Գիտեք ինչի՞ է նման Հայաստանը. Մեզ Ազգովի պառկեցրել են գետնին ու աննորմալ ծեծի են ենթարկում բոլոր կողմերից։ Մենք բոլորս ծածկել ենք մեր դեմքերը, որպեսզի գոնե աչքներս չհանեն։ Մեզանում կան մի քանիսը ովքեր այս ծեծուջարդի ընթացքում գոռում են.
- Վե՜ր կացեք, մի՜ պառկեք, վե՜ր կացեք կռիվ տանք։ Բայց մի լայն զանգված գոռացողներին պատասխանում է,
- Ձեզ գիտենք, դուք անցյալ կռվի ժամանակ թեպետ հաղթել եք, բայց հետո ձեր պահելաձևը մեզ դուր չի եկել։ Մենք ավելի լավ ա պառկած մնանք։ Հո՞ երկար չեն ծեծելու, հեսա կպրծնեն...
Ամենամեծ խնդիրն այն է, որ պառկածներին թվում է, որ այս ծեծն ունի ավարտ։ Իսկ իրականությունն այլ է. այս ծեծը չունի ավարտ և կդադարի միայն այն ժամանակ, երբ մեզ` հայերիս, կսպանեն։ Կսպանեն, բառիս բուն իմաստով։ Մեզ կբնաջնջեն, քանզի հենց դա է անգլո-սաքսոնական պլանը։ Հը՞, պառկած եք մնալու` հույսներդ միայն Աստծո վրա դնելով, թե՞ ինչ որ բան էլ կանեք, որպեսզի Աստվածն էլ տեսնի, որ դուք ապրելու ցանկություն ունեք։ Ապրելու իրավունքը վաստակել է պետք...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը